Հասարակություն

«Առկա անվտանգային սպառնալիքներին հանդիման լինենք համերաշխ»․ Կաթողիկոս

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է․ «Առկա անվտանգային սպառնալիքներին հանդիման լինենք համերաշխ, լինենք միաբան, միասնական, որպեսզի կարողանանք անկորուստ պահպանենք հայրենի մեր երկիրը և անխռով՝ ազգային մեր կյանքը»։

Վեհափառ Հայրապետն իր պատգամն է հղել իշխանություններին․ «Ինչպես սուրբ Վարդանն էր ասում, արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, այն կորուստաբեր է ու մահ է սփռում, իսկ արիությունը ոգու զորություն է արդարությունը ու ճշմարտությունը պաշտպանելու համար»։