Հասարակություն

Խնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացման միջոցառումներ

Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում Խնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված մի շարք միջոցառումներ։

Մասնավորապես, տեղադրվել են անվտանգության տարրեր, կատարվել է գծանշում, սահմանվել են երթևեկության կազմակերպման կղզյակներ․ հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։