Հասարակություն

Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե Կիրանցի, Բաղանիսի և Ոսկեպարի վարչական ղեկավարներն այսօր կայցելեն բողոքի ակցիա իրականացնող տավուշցիներին, կպատմեն, թե ինչ է քննարկվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ․

«Երեքով այստեղ կլինեն, ժողովուրդը կգա, բոլորովս ներկա կլինենք, իրենք կասեն՝ ինչ են խոսել»,- տեղեկացրել է նա։ 

Ըստ թեմի առաջնորդի՝ երեկ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել․ «Տեղի է ունեցել այս ողջ ընթացքի վերջին արարը»։