Հասարակություն

Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել

Կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում:

Նախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել Առողջապահության նախարարության և ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետների հետ:

Նախարարին է ներկայացվել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում, ինչպես նաև` մեր երկրում կարմրուկով պայմանավորված իրավիճակը, արձանագրված դեպքերը. քննարկվել են կանխարգելիչ միջոցառումները` հիվանդության տարածումը կանխելու համար:

Ամփոփվել են նաև իմունականխարգելման ցուցանիշների վերլուծության տվյալները:

Նախարարը պատասխանատուներին հանձնարարել է բարձրացնել համաճարակաբանական հսկողությունը բժշկական հաստատություններում, ակտիվացնել բնակչության շրջանում պատվաստումների վերաբերյալ իրազեկումը, մասնավորապես՝ կարևորելով կարմրուկի և վերջինիս բարդությունների կանխարգելման գործընթացում կարմրուկի դեմ պատվաստումների առանցքային դերը:

Հիշեցնենք, որ իմունականխարգելման շաբաթվա շրջանակներում նախատեսված են տարբեր միջոցառումներ, այդ թվում` կարմրուկի դեմ պատվաստումների իրականացում` շարժական/արտագնա պատվաստումային խմբերի միջոցով:

Առաջիկա օրերին խմբերը կլինեն ՀՀ մարզերի տարբեր համայնքներում: