Հասարակություն

Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա և Բաղանիս Այրում հատվածներում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ. ՀՀ ՊՆ

Ապրիլի 22-ին՝ ժամը 20:10-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում` գետից ձախ հատվածում և Բաղանիս Այրումից 750 մ հյուսիս-արևելք հատվածում, ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ՝ վերը նշված հատվածներից յուրաքանչյուրում մեկական պայթյուն: 

ՀՀ պաշտպանության նախարարությունը հարակից հատվածի բնակչությանը հորդորում է խուճապի չմատնվել: