Հասարակություն

15-ամյա պատանու վարած մեքենան բախվել է «Զիլ»-ին, ապա ընկել գետը. կա զոհ

Ապրիլի 21-ին, ժամը 22.00-ին, Արարատի մարզի Ազատավան գյուղի Արտաշատյան խճուղու կամրջին «ԲՄՎ» մակնիշի մեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԶԻԼ» մեքենային, ինչի հետևանքով մեքենաներն ընկել են գետը:

«ԲՄՎ»-ն վարած 15-ամյա պատանին և 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 14-ամյա Հայկ Հովհաննիսյանը մահացել է:

Կատարվում է նախաքննություն: