Հասարակություն

Որոշվել է «պայքարի» առաջնորդությունը փոխանցել Մայր Աթոռին

Radar Armenia-ի տեղեկություններով, նախապես որոշում է կայացվել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավորած ուժերի մասնակցությունը նվազագույնի հասցնել ընթացող զարգացումներում, «նախկինների» բացասական վարկանիշով պայմանավորված «պայքարի» ձախողումը կանխելու նպատակով, ինչի արդյունքում որոշվել է առաջնորդությունը փոխանցել Մայր Աթոռին։ 

Ըստ նույն աղբյուրի, այս որոշման վերաբերյալ վերջերս քաղաքացիական և հոգևոր գործիչների մասնակցությամբ տեղի են ունեցել փակ հանդիպումներ, որոնք գլխավորել է Ամենայն հայոց կաթողիկոսը։ Գործողությունների վերաբերյալ որդեգրվել է հստակ ճանապարհային քարտեզ։