Հասարակություն

Ջահերով երթ՝ Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ

Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները կազմակերպում են ավանդական Ջահերով երթը։ Այս տարի երթը կմեկնարկի Հանարապետության հրապարակից՝ ապրիլի 23-ին, ժամը 19։15-ին։

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն մասնակցել Ջահերով երթին որպես ջահակիր` դեպի Ծիծեռնակաբերդ տանելով մարդկության դեմ գործված հանցագործության ճանաչման և դատապարտման համար մղվող պայքարը խորհդանշող ջահը: