Հասարակություն

Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ

Ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ նույն օրը ժամը 13։00-ի սահմաններում Երևանի հիմնական դպրոցներից մեկում, վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ 14-ամյա Վ․Տ․-ն իր մոտ եղած պնևմատիկ ատրճանակով կրակել է նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներ 15-ամյա Վ․ Գ․-ի ճակատային հատվածին և 15-ամյա Ա․ Ա․-ի որովայնին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Radar Armenia-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ վնասվածք ստացած անձինք չկան:

«Մարտական զենքով չի կատարվել, այս պահին վարույթ չկա, ոստիկանությանը տրվել է ստուգողական գործողություններ իրականացնելու հանձնարարություն»,- ասացին ՔԿ-ից: