Հասարակություն

«Շուրջ 85%-ը դրական գնահական չի ստանում». նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է դպրոցների տնօրենների հավաստագրման գործընթացին։ Նախարարի խոսքով՝ տնօրենների թեկնածուների միջինը 15%–ն է հաղթահարում դրական շեմը.

«Շուրջ 85%–ը դրական գնահատական չի ստանում, և այս 15%–ից էլ հարցազրույցի փուլ հասնելուց հետո շուրջ 60%–ն էլ չի հաղթահարում հարցազրույցի փուլը, ինչը նշանակում է՝ համակարգում բավական լուրջ զարգացման խնդիր ունենք, և այդ ուղղությամբ առանձին ծրագիր ենք մշակում»,- ասել է նա։