Հասարակություն

Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել

«Ապրիլի 11-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սոթք և Ակունք գյուղերի բնակիչ 2 տղամարդ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարել 2011թ․ ծնված մի աղջկա նկատմամբ». այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՆԳՆ ոստիկանությունից։

«Կատարված ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների ընթացքում՝ հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են բաժին, որտեղ վերջիններս խոստովանել են կատարվածը և կից փաստաթղթերի հետ ներկայացվել քննչական բաժին»,- ասացին ՆԳՆ-ից։:

ՔԿ-ից էլ հայտնեցին, որ անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով․ «Երկու անձի մեղադրանք է ներկայացվել, և նրանք կալանավորված են։ Ելնելով երեխայի լավագույն շահից՝ այլ տեղեկատվություն չի հրապարակվում․ հորդորում ենք լրատվամիջոցներին՝ ձեռնպահ մնալ նույնականացնող տվյալներ հրապարակելուց»։

Հայկ Մագոյան