Հասարակություն

Նոր Երզնկայում ավտոբուսը բախումից հետո հայտնվել է մեղվափեթակների մեջ․ կա 29 տուժած

Ապրիլի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը Նոր Երզնկա գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել  բնակչի տան պարսպին և հայտնվել տան բակում՝ վնասելով բակում գտնվող մոտ 30 մեղվի փեթակ, ապա բախվել է գազատար խողովակին, հայտնում է Shamshyan.com-ը։ 

Բախման հետևանքով առկա է գազի արտահոսք, իսկ ավտոբուսում գտնվող 29 ուղևորին մեղուները խայթել են և նրանց տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Վիրավորներից մի մասին առաջինն օգնության են հասել գյուղացիները և իրենց ավտոմեքենաներով տեղափոխել հիվանդանոց, մի մասին էլ՝ «Աշտարակ»  բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներն են տեղափոխել հիվանդանոց։

Պարեկային ծառայությունն ու ոստիկանություն պարզում են վարորդի, հիվանդանոց տեղափոխվածների և փեթակների սեփականատիրոջ ինքնությունը։