Հասարակություն

«Տեղյակ չեմ․ կառավարությունում էի». Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է նախարարությունում այսօր տեղի ունեցած խուզարկություններին՝ նշելով, որ ինքն այդ մասին իմացել է մամուլից․

«Տեղյակ չեմ, գտնվում էի կառավարությունում, նիստի էի, այնտեղից եկել եմ այստեղ, շատ բան չգիտեմ։ Ինքս ծանոթացել եմ լրատվությունից։ Կխնդրեմ՝ հարցը իրենց ուղղեք, իրենք են հասցեատերը, և իրենք երևի պարզաբանումներ կտան»,- ասել է նա։

Ավանեսյանը նաև ասել է, թե որևէ գործի շրջանակներում ինքը չի հարցաքննվել․ «Որևէ գործի շրջանակներում վերջերս չեմ հարցաքննվել»։

Նախարարը կրկին հերքել է լուրերը, թե «Ուիգմոր» ընկերության հետ ինքը կամ ընտանիքի որևէ անդամ կապավածություն ունեն։

Նշենք, որ «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցից հայտնել էին, թե այնտեղ ստուգումներ են ընթանում։

Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, թե «ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների կողմից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ»