Հասարակություն

Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհին ջրատարը վթարվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհի 23-րդ կմ-ում տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար։

Ճանապարհը սպասարկող կազմակերպությունը տեղեկացրել է ջրատարը տնօրինող կազմակերպությանը վթարի մասին։ Սպասարկող կազմակերպությունը տվյալ հատվածում կիրականացնի սահմանազատում‚ համապատասխան ճանապարհային նշաններով և այլ միջոցառումներով կապահովի անվտանգ երթևեկությունը մինչև վթարի վերացումը։ 

Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածում երթևեկելիս լինել ուշադիր։