Հասարակություն

Զարուհի Մուրադյանը մասնակցել է Խաղողագործության կազմակերպության (OIV) 100–ամյակին նվիրված միջոցառմանը

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը Իտալիայի Բրեշիա քաղաքում մասնակցել է Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպության (OIV) 100–ամյակին նվիրված միջոցառմանը։

Միջոցառումը հյուրընկալել էր աշխարհի 20 երկրներից ժամանած նախարարների, դեսպանների և գինու ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների։ Միջոցառման մասնակիցները հնարավորություն են ունեցել ներկայացնել իրենց երկրներում խաղողագործության և գինեգործության ոլորտի մարտահրավերներն ու նվաճումները։  

Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպությունը (OIV) միջկառավարական կազմակերպություն է՝ համաշխարհային ոլորտին գիտական և տեխնիկական աջակցության առաքելությամբ։ OIV-ն այսօր ունի խաղող ու գինի արտադրող և սպառող 50 անդամ երկրներ։ Հայաստանը կազմակերպությանն անդամակցում է 2014 թվականից։