Հասարակություն

ՊՆ-ն հերքում է Տավուշի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին տեղեկությունները

«Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղությամբ այս պահի դրությամբ ադրբեջանական զինուժի կուտակումներ են նկատվում». Radar Armenia-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի քարուղար Արամ Թորոսյանը։

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Տավուշի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կուտակումներ չեն դիտարկվել. «Իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Հորդորում ենք չճշտված, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածել»:

Հայկ Մագոյան