Հասարակություն

«Տաշիր» առևտրի կենտրոնը մասնակի փակվել է

«Տաշիր» առևտրի կենտրոնը մասնակի փակվել է. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից։

«Բոլոր առևտրային կենտրոններում հիմա վերստուգումներ են իրականացվում՝ նախորդ տարվա կարգադրագրերի կետերն ստուգելու նպատակով։ «Տաշիր» առևտրի կենտրոնը մասնակի է փակված։ 3-րդ հարկում անցկացված են եղել բոլոր ծխահեռացման համակարգերը, իսկ 1-ին և 2-րդ հարկերում դրանք անցկացված չեն եղել»,- հայտնեցին տեսչական մարմից։

Հայկ Մագոյան