Հասարակություն

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը «Մարտի 1»-ի վարույթով դիմել է ՍԴ

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը «Մարտի 1»-ի վարույթով՝ Քոչարյանի, Խաչատուրովի և մյուսների գործով, դիմել է ՍԴ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Վճռաբեկ դատարանից։

Խնդիրը 1998թ․ ընդունված, այժմ մասնակի գործող քրեական դատավարության օրենսգիրքն է, որը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո վերաորակել մեղադրանքը։

Հիշեցնենք՝ 2021թ. մարտի 26-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց քրեական օրենսգրքով նախատեսված՝ սահմանադրական կարգը տապալելու 300.1 հոդվածը, որով մեղադրվում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա նախկին երկու ենթակաները՝ 2008-ին պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը։

Հայկ Մագոյան