Հասարակություն

Երևանի ռեստորաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Շտապօգնության ենթակայանից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների խումբը կանչով մեկնել է Մյասնիկյան պողոտայում գործող «Վալենսիա» ռեստորանային համալիր, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում աշխատել են փորձաքրեագետն ու դատական բժիշկը: Ոստիկաններն ու քննիչներն օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ 35-40 տարեկան դեռևս ինքնությունը չպարզված տղամարդը նշված ռեստորանային համալիրի տանիքից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են նաև միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները և մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ: