Հասարակություն

Transavia-ն թռիչքներ կիրականացնի Լիոն- Երևան- Լիոն երթուղով

Transavia ավիաընկերությունը ապրիլի 13-ից մեկնարկելու է Լիոն- Երևան- Լիոն երթուղով չվերթերը: Այս մասին տեղեկանում ենք «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության տարածած հաղորդագրությունից։

Թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ (հուլիսի 3-ից սկսած՝ նաև չորեքշաբթի) օրերին: