Ժամանց

«Հայաստան, ես գալիս եմ»․ Սնուփ Դոգը համերգով հանդես կգա Երևանում

Հայտնի ռեփեր Սնուփ Դոգը (Snoop Dogg) սեպտեմբերի 23-ին ելույթ կունենա Հրազդան մարզադաշտում։ Այս մասին հայտնել է ինքը՝ ռեփերը, Ինստագրամի իր էջում տեսաուղերձ հղելով իր հայ երկրպագուներին։

«Հայաստան, ես լավ նորություն եմ բերել ձեզ։ Շուտով կգամ ձեր գեղեցիկ քաղաք՝ Երևան, որտեղ սեպտեմբերի 23-ին ելույթ կունենամ հատուկ շոուի ընթացքում»,-տեսանյութում ասել է ռեփերը։

Նա հավելել է, որ գիտի հայերի հյուրասիրության մասին և անհամբեր սպասում է այս հանդիպմանը։