Հասարակություն

Վթարի ենթարկված պատանի ըմբիշներին խիստ անհրաժեշտ է արյուն

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել՝ խնդրելով օգնել վթարի ենթարկված պատանի ըմբիշներին, որոնք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ 

«Մայիսի 27-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով 4 պատանի ըմբիշ այս պահին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, նրանք ունեն բոլորիս օգնության կարիքը: Անհրաժեշտ է ցանկացած խմբի և ռեզուսի արյուն:

Արյուն կարող եք տալ, չափահաս եք՝ 18 տարեկանը լրացած, լինեք առնվազն 52 կգ, եթե դուք իգական սեռի ներկայացուցիչ եք և 62 կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք, հեմոգլոբինի մակարդակի թույլատրելի սահմանները` (կանանց համար 125-180 գրամ/լիտր, տղամարդկանց համար` 135-188 գրամ/լիտր), դեղնախտ երբևէ չեք տարել, այս պահին լիովին առողջ եք։ 

Արյուն հանձնելու համար խնդրում ենք մայիսի 28-ին, ժամը 9:30 լինել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում (Ծերեթելիի մանկական հիվանդանոց): Հասցե՝ 46ա Արտաշեսյան փողոց։ Մուտքը պարտադիր անձնագրով»։