Հասարակություն

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ՄԻՊ թեկնածու առաջադրելու վերաբերյալ որոշում դեռ չունի

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ՄԻՊ թեկնածու առաջադրելու վերաբերյալ որոշում դեռ չունի։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ 

Հիշեցնենք՝ հունվարի 23-ին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն հայտարարեց զբաղեցրած պաշտոնից ԱԺ նախագահին ազատման դիմում ներկայացնելու մասին՝ նշելով, որ այլ աշխատանքի է անցնում, իսկ հունվարի 24-ին Գրիգորյանը կրկեց հրաժարականի դիմումը։ 

Ըստ օրենքի խորհրդարանական խմբակցությունները պետք է տասնօրյա ժամկետում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով ներկայացնեն ՄԻՊ-ի պաշտոնում իրենց թեկնածուներին։