Երևան

Երևանում կգույքագրվեն կանգառները. դիտարկվում է դրանց մեծացման հնարավորությունը

Երևանի քաղաքապետարանը կգույքագրի տրանսպորտի կանգառները և կդիտարկի դրանց մեծացման հնարավորությունը։

Այսօր քաղաքապետարանի գործակարգավարաակն խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասել է. «Պետք է հասկանանք, թե կանգառներում միավոր ժամանակում քանի ավտոբուս կարող է կանգնել, կանգառները պետք է մեծացվեն, որպեսզի խցանումներ չառաջանան»։

Նրա խոսքով, կան կանգառներ, որտեղ ծառեր կան, եթե դրանք հին են կամ պիտանի չեն, ապա պետք է կտրել և դրանց փոխարեն նոր ծառեր տնկել։

Հետևեք մեզ Telegram-ում։