Հասարակություն

4 զոհ՝ Լիճք գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Լիճք գյուղի մոտակայքում. կան զոհեր և տուժածներ։ Դեպքի առնչությամբ ոստիկանությունը որոշ մանրամասներ է հաղորդել. «Նոյեմբերի 26-ին, ժամը 01.50-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի վարչական տարածքում երկու ավտոմեքենաների մասնակցությամբ վթար է տեղի ունեցել:


Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 58-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլկսվագեն» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ: «Ֆոլկսվագենի վարորդը՝ 31-ամյա Հովսեփ Մուրադխանյանը, ուղևորը՝ 29-ամյա Սերգեյ Ժամհարյանը և ինքնությունն անհայտ մյուս ուղևորը, «ԲՄՎ»-ի ուղևորը՝ 33-ամյա Գարիկ Վռշիկյանը, տեղում մահացել են: Վթարի մյուս մասնակիցները տեղափոխվել են հիվանդանոց:


Կատարվում է նախաքննություն»: