Հասարակություն

Ոստիկանությունը հորդորում է վարորդներին մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով

Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են անձրևի և ձյան տեսքով, ինչը հավելյալ դժվարություններ է առաջացրել վարորդների համար:

Որպեսզի խուսափենք եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տեղի ունեցող ճանապարհատրանսպորտային պատահարներից և դրանց ծանր հետևանքներից, անհրաժեշտ է խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության բոլոր կանոնները և ցուցաբերել բարձ պատասխանատվություն երթևեկության այլ մասնակիցների հանդեպ:


Հորդորում ենք չգերազանցել սահմանված առավելագույն արագությանը չափը և մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով:


Մաղթում ենք անվտանգ երթևեկություն: