Հասարակություն

«400 մլն դոլար, և Հայաստանը կկրկնապատկի իր ավիացիոն հզորությունները». օդանավակայանների միջազգային խորհուրդ

Օդանավակայանների միջազգային խորհրդի եվրոպական տարածաշրջանի (ACI EUROPE) գլխավոր տնօրեն Օլիվյե Յանկովեցը Հայաստանի կառավարությանը հորդորել է հավանություն տալ Երևան-Զվարթնոց օդանավակայանի՝ նախատեսվող ընդլայնմանը։ Ըստ Յանկովեցի՝ օդանավակայանն այժմ զգալիորեն գերազանցել է իր նախահամաճարակային (2019թ.) ուղևորահոսքին և արագորեն հասնում է թողունակության սահմանաչափերին։ 

Ըստ Յանկովեցի՝ կան ամուր հիմքերը, որոնք կնպաստեն առաջիկա տարիներին պահանջարկի հետագա աճին, այդ թվում՝ Հայաստանի մոտալուտ ընդգրկումը ԵՄ եվրոպական ընդհանուր ավիացիոն գոտում, որը երկիրը կբերի ամենամեծ ազատականացված բազմակողմ ավիացիոն շուկա:

«Հայկական ավիացիայի համար ժամանակն է առաջ շարժվել։ Երկրի օդային կապը հետագայում զարգացնելու և դիվերսիֆիկացնելու ներուժը կա: Բայց այս ներուժն իրացնելու համար ավելի շատ ենթակառուցվածքային կարողություններ են անհրաժեշտ, և դրա համար Երևան-Զվարթնոց օդանավակայանի ընդլայնում է պետք: 400 միլիոն եվրո պատրաստ է ներդրվել օդանավակայանի կարողությունները թե՛ ուղևորների, թե՛ բեռնափոխադրումների համար կրկնապատկելու համար։ Այս ծրագրի հետագա հետաձգումը միայն կդանդաղեցի երկրի ու տնտեսության զարգացումը»,-նշել է Յանկովեցը։