Հասարակություն

Հոսպիտալներում այլևս ծայրահեղ ծանր վիճակով վիրավոր զինծառայողներ չկան. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հոկտեմբերի 5-ի դրությամբ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 61-ն ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 40-ը՝ բուժումն ավարտել է և գտնվում է վերականգնողական արձակուրդում:

Այս պահի դրությամբ հոսպիտալներում այլևս չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծայրահեղ ծանր: Շնորհակալություն բժիշկներին հսկայածավալ արդյունավետ աշխատանքի համար: