Ներքին Հանդի ուղղությամբ այս պահին կրակոցներ չկան
Քաղաքական
13 Սեպտեմբերի 2022, 14:44Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ հակառակորդն այս պահին չի կրակում. Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Ներքին Հանդի վարչական շրջանի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը նշելով, որ ենթակառուցվածքները չեն նվասվել, տներին չեն հարվածել։
Նրա խոսքով, Ներքին Հանդում հակառակորդի կրակոցներից տուժած քաղաքացի չկա։
Հիշեցնենք՝ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ռազմական գերատեսչության հաստատված տվյալներով հայկական կողմն ունի 49 զոհ։
Հայկ Մագոյան
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն