Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023

USD399.31

EUR433.89

RUB4.42

Երևան -3 ℃

Рус Eng

Ջերմուկում կանանց ու երեխաներին տարհանել են

Հասարակություն

13 Սեպտեմբերի 2022, 10:22

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Radar Armenia-ի հետ զրույցում Ջերմուկի ավագանու անդամ Սյուզաննա Ավեստիսյանն ասաց, որ հակառակորդի կրակոցներից քաղաքի ենթակառուցվածքները չեն վնասվել. «Որոշ տեղերում պատուհաններ են միայն ջարդվել։ Քաղաքացիների շրջանում զոհեր ու վիրավորներ չկան։ Հիմնականում երեխաներին ու կանանց տարհանել են»,-հավելեց Ավետիսյանը։

Նշենք՝ ըստ ռազմական գերատեսչության՝ իրադրությունը փոփոխության չի ենթարկվել։

Հիշեցնենք՝ ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին։

Հայկ Մագոյան

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը