Քաղաքական

ՊՆ կողմից հաստատված նախնական տվյալներով հայկական կողմը 49 զոհ ունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին գիշերը տեղի ունեցած բախումների վերաբերյալ։ 

Նրա խոսքով. «Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակողական գործողություններ է ձեռնարկել ՀՀ ուղղությամբ՝ չորս ուղղություններով, հետագայում ևս 2-3 ուղղություն է ավելացել։ Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե այդ գործողությունները եղել են պատասխան հայկական կողմից սադրանքներին։ Բայց պետք է արձանագրենք, որ այդ տեղեկատվությունը բացարձակ կեղծ է, սուտ է, չի համապատասխանում իրականությանը»։

Ըստ Փաշինյանի՝ ՊՆ կողմից հաստատված 49 զոհ ունենք, նաև պետք է արձանագրեմ, որ այդ թիվը ցավոք վերջնական չէ։ Նա նշել է, որ հայկական բանակի զինվորներն ու սպաները կռվել են անձնուրացաբար, հերոսաբար. «Հարգանքի տուրք մատուցելով մեր զոհված զինվորներին ու սպաներին, պետք է ընդգծեմ, որ մարդկային այդ տեսակի վրա է հիմնված մեր պետականությունը, մեր անկախությունը և ինքնիշխանությունը»։