Հասարակություն

Ադրբեջանական կողմը ՀՀ-ին է վերադարձրել հինգ հայ ռազմագերիների

Սեպտեմբերի 8-ին ադրբեջանական կողմը ՀՀ կողմին վերադարձրել է հինգ հայ ռազմագերիների: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն` նշելով վերջիններիս անունները.

Աղրամանյան Մարտին Մուշեղի, ծնվ. 28.05.1996թ., ք. Գյումրի,
Գևորգյան Աշոտ Արտակի, ծնվ. 30.06.1998թ., ք. Գյումրի,
Գրիգորյան Ֆելիքս Արտաշեսի, ծնվ. 23.12.1996թ., ք. Գյումրի,
Մանուկյան Վարազդատ Անուշավանի, ծնվ. 07.07.1990թ, ք. Գյումրի,
Հովսեփյան Էդիկ Տիգրանի, ծնվ. 02.08.1999թ, ք. Վանաձոր:

Ողջունում ենք այս գործողությունը՝ որպես հարաբերությունների կարգավորմանը նպաստող քայլ:  

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ քիչ հետո կտեսակցի տղաներին։

Ադրբեջանական ԶԼՄ-ներն էլ հայտնում են, որ հայ ռազմագերիները Երևանին են հանձնվել Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։ Նշվում է, որ տեղափոխման գործընթացն իրականացվել է հայ-ադրբեջանական սահմանին։