ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ Արմեն Հարությունյանը 7 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Տեղեկությունը Radar Armenia-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Դատարանը մերժել է հրանոթի արկերի գործով անցնող ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը և որպես խափանման միջոց գրավն է ընտրել՝ 7մլն դրամի չափով»,- ասաց Աբրահամյանը
Հիշեցնենք՝ Արմեն Հարությունյանը շուրջ երկասմյա կալանքից ազատ է արձակվել օգոստոսին։
Հայկ Մագոյան