Հասարակություն

Նուբարաշենի գերեզմանների դիմաց բախվել են Nissan-ն ու մոտոցիկլը, վիրավորներից մեկը զինվոր է

Հուլիսի 31-ին մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմանում Երևանից դեպի Նուբարաշեն տանող ճանապարհահատվածում՝ Նուբարաշենի գերեզմանների մոտ, բախվել են Nissan մակնիշի ավտոմեքենան և Fighter մակնիշի մոտոցիկլը, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, 1 հոգու էլ տեղում բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, նա, սակայն, հրաժարվել է հիվանդանոց մենկելուց։ 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժնի ծառայողները: Վիրավորներից մեկը զինվոր է։ 

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։  Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան ու մոտոցիկլը տեղափոխվում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։