Հասարակություն

Դպրոց ընդունվելիս բժշկական տեղեկանք չի պահանջվում. ԿԳՄՍ փոխնախարար

Դպրոց ընդունվելիս բժշկական տեղեկանք չի պահանջվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Եթե կան դպրոցներ, որ նման պահանջ են դնում, խնդրում եմ անմիջապես տեղեկացրեք նախարարությանը»,- գրել է նա: