Հասարակություն

Ծանրոցները 4 օրում չեն հասնում. վարույթ է հարուցվել

Globbing Armenia ընկերությունը ծառայություն է գովազդում, ըստ որի` այսուհետ ԱՄՆ-ից էքսպրես առաքումը կիրականացվի հիմնականում 4 աշխատանքային օրում՝ նույն սակագնով։

Սակայն, ինչպես ահազանգում են քաղաքացիները, մատուցված ծառայությունը չի համապատասխանում գովազդային խոստմանը։ Ծանրոցները շարունակում են ուշանալ, իսկ ընկերությունից չեն պատասխանում զանգերին ու նամակներին։

Radar Armenia-ին ՄՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանն ասաց, որ այս խնդրով հանձնաժողովը վարույթ է հարուցել. «Վարույթն ընթացքում է, երբ ավարտվի հանձնաժողովը որոշում կկայացնի և կհրապարակի»- ասաց Սմբատյանը։