2021թ. ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 8.591 անձ. այս մասին Radar Armenia-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են Ոստիկանության ԱՎ վարչությունից։
Ներկայացնում ենք ՀՀ քաղաքացիության համար դիմած անձանց թվային պատկերը։
Այսպես՝
2021թ. ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 8.591 անձ, 2022թ-ի հունիս ամիսը ներառյալ՝ 9.917 անձ:
2022թ. առաջին եռամսյակում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 3205 անձ, երկրորդ եռամսյակում՝ 6.712 անձ:
Ոստիկանությունից տեղեկացնում են նաև, որ 2021թ. և 2022թ. ՀՀ քաղաքացիությունը վերականգնելու համար դիմած անձանց առանձին վիճակագրություն ՀՀ ոստիկանության ԱՎ վարչությունը չի իրականացնում, քանի որ ՀՀ քաղաքացիություն ստանալը և ՀՀ քաղաքացիություն վերականգնելը իրականացվում են նույն ընթացակարգով: