Հասարակություն

Օդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի

Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 17-21-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վրկ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: