Հասարակություն

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում` հունիսի 27-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 26-ի ցերեկը կնվազի 4-6, 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով:

Երևանում հունիսի 27-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ: