Հասարակություն

Ջեռուցման խնդիրներով պայմանավորված Արցախում ուսումնական գործընթացը դադարեցվել է

Եղանակային և ջեռուցման խնդիրներով պայմանավորված՝ Արցախում նախադպրոցական, արտադպրոցական հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցված կմնա մինչև մարտի 26-ը ներառյալ։

Արցախի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փոխանցմամբ, հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում պարապմունքները լրացվելու են հաջորդող շաբաթ օրերին, 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում դասաժամերը բաշխվելու են մինչև ուսումնական պարապմունքների ավարտը։