Հասարակություն

Հացահատիկի ու շաքարավազի պաշարները բավարար են

«Այս պահին հացահատիկի և շաքարավազի բավարար պաշարներ կան, դեֆիցիտ չի սպասվում». այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախարարության հայտարարությունը, ըստ որի՝ ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարարության տրամադրած լիցենզիաների միջոցով բոլոր ԵԱՏՄ երկրները կարող են ներմուծել հացահատիկի հավելյալ քանակություն՝ 1 տարվա համար։

Այլ երկրներից ներմուծման հնարավորություններին անդրադառնալով՝ Անտոնյանն ասաց, որ հստակություն դեռևս չկա, բայց քննարկումների մեջ են։

Էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղարը նշեց նաև, որ նախարար Վահան Քերոբյանը Դոհայից նոր է վերադարձել, որտեղ քննարկվել են և կարևորվել պարենային անվտանգության թեմաները։