Հասարակություն

Քերոբյանն անդրադարձել է Կատարում ստարտափերի զարգացման հարցում համագործակցության հնարավորություններին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Դոհայում հանդիպել է Կատարի առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ, նախարարի պարտականությունները կատարող Սուլթան բին Ռաշեդ ալ-Խաթրի հետ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ստարտափերի զարգացման հարցում համագործակցության հնարավորություններին և բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների իրականացմանը։

Նրա խոսքով. «Տնտեսական կապերի ամրապնդման համար պայմանավորվել ենք կազմակերպել համատեղ ցուցահանդեսներ, տոնավաճառներ և գործարար համաժողովներ։ Առաջարկել եմ գործնական քայլերի պլանավորման համար հաջորդ հանդիպումն անցկացնել Հայաստանում»։