Հասարակություն

Ինչո՞ւ է ուշանում աշխատավարձի վճարումը ԿԳՄՍՆ մի շարք ՊՈԱԿ-ներում

Radar Armenia-ն տեղեկություններ էր ստացել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության մի շարք մշակութային ՊՈԱԿ-ների աշխատակիցներ չեն ստացել հունվարի աշխատավարձը։ Մեկնաբանությունների համար դիմեցինք ԿԳՄՍՆ, որի տեղեկատվության վարչությունից մեկնաբանեցին. «Երեք ՊՈԱԿ-ի հետ տեխնիկական խնդիր է առաջացել»։ Նախարարությունից, սակայն, հավաստիացրին. «Խնդիրը կարգավորված է, գումարները կփոխանցվեն»։

Մեզ նաև հայտնի դարձավ, որ խնդիրը կապված է եղել տնօրենների կողմից նախահաշիվները ուշ ներկայացնելու հետ։ Եվ այս պատմության արդյունքում բազմաթիվ մարդիկ դեռևս փետրվարի կեսին չեն ստացել հունվարի աշխատավարձը, մինչդեռ առօրյա ծախսերը, ինչպես օրինակ, մարդկանց վարկային պարտավորություններն ու կոմունալ վճարները, չեն սպասում բյուրոկրատական կամ տեխնիկական խնդիրների լուծմանը և թակում են մարդկանց դուռը՝ սեփական ժամանակացույցով։

Ի դեպ, հունվարի աշխատավարձերի ուշ վճարման խնդիրը պարբերաբար կրկնվում է, սակայն պատասխանատուները միշտ մնում են ստվերում՝ «խնդիրը տեխնիկական է» արդարացմամբ։