Հասարակություն

Աբովյանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա 5 զոհ

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 20-ին, ժամը 20:03-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Հանրապետական Հակատուբերկուլոզային Դիսպանսեր» ՓԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Ըստ նախնական տվյալների կա 5 զոհ և 1 տուժած:

Լուսանկարը՝ Shamshyan.com: