Radar Զրույց

«Խափանվել է Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ մեծ պլանը». Արման Բաբաջանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։ Նա անդրադարձել է Արցախի շուրջ վերջին զարգացումներին, ռուս խաղաղապահների գործունեությանը և խաղաղության պայմանագրին առնչվող հարցերի։

«44-օրյա պատերազմի նպատակներից մեկն էլ եղել է՝ Հայաստանին հասցնել մի իրավիճակի, որ նրա սուվերեն գոյությունը ոչ միայն անհնար դառնա, այլև՝ անիմաստ։ Ռուսաստանն ուղղակի, որպես իր հեռավոր արվարձանի, խնամակալի դեր ստանձնի Հայաստանի նկատմամբ։ Հասկանում ենք, որ Հայաստանով չէր վերջանալու, միայն սկսվելու էր Հարավային Կովկասի կլանման գործընթացը։ Հաջորդը լինելու էր Վրաստանը, որովհետև Հայաստանը նաև պետք է Ռուսաստանի հետ սահման ունենա, իսկ այդ սահմանը կարող է առաջ գալ բացառապես, եթե այդ գործընթացին ներգրավվեր և մասնակցեր Վրաստանը։ Ուստի, կարծում եմ, մեծ պլան է խափանվել։ Եվ այս պահին էլ ջանք է գործադրվում՝ այդ պլանին վերադառնալ և ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանի շահերի, տարածքների, կյանքերի գնով իրագործվի Հայաստանը կազմաքանդելու, նրա պետականությունը ջախջախելու՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ ծրագիրը»։

Մանրամասները՝ տեսանյութում։