Ֆուտբոլի աշխարհի հաջորդ առաջնությունը տեղի կունենա 2026 թվականի ամռանը՝ միաժամանակ երեք երկրներում ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։
Պատմության մեջ առաջին անգամ մրցաշարը կընդունի երեք երկիր։ Երկու պետությունները համատեղ մրցաշար անցկացրել են միայն մեկ անգամ՝ 2002-ում․ Ճապոնիան և Հարավային Կորեան։
Հանդիպումները կանցկացվեն 16 քաղաքներում՝ 11-ը ԱՄՆ-ում, 3-ը՝ Մեքսիկայում և 2-ը՝ Կանադայում։
Մասնակիցների թիվը 32-ից կդառնա 48, խմբային մրցաշարի վերջնական ձևաչափը կորոշվի 2023 թվականին։
Ընտրական մրցաշարը կմեկնարկի 2023 թվականին
Մեքսիկան, որտեղ ԱԱ–ն անցկացվել էր նաև 1970 ու 1986 թվականներին, կդառնա առաջին երկիրը, որ երեք անգամ հյուրընկալել է աշխարհի առաջնությունը։