Երեկ կայացած Արգենտինա-Ֆրանսիա հանդիպմամբ ավարտվեց Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։
Հիշեցնենք, որ հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով: Արգենտինացիները հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթեցին 4-2 հաշվով:
Եզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Լեոնել Մեսսին։ Արգենտինացին ճանաչվեց նաև առաջնության լավագույն խաղացող՝ արժանանալով «Ոսկե գնդակին»։ Սա ֆուտբոլիստի երկրորդ «Ոսկե գնդակն» էր, որը ռեկորդային է համարվում։
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն դարձավ ԱԱ-2022-ի «Ոսկե խաղակոշիկի» մրցանակակիր՝ առաջ անցնելով Մեսսիից։ Արգենտինայի դեմ եզրափակիչ խաղում Կիլիան Մբապպեն հեթ-տրիկի հեղինակ դարձավ՝ մրցաշարում գոլերի թիվը հասցնելով 8-ի։
Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ճանաչվեց առաջնության լավագույն դարպասապահ, իսկ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ՝ Էնցո Ֆերնանդեսը։