«Ես ցանկանում եմ խաղալ արդեն աշխարհի չեմպիոնի կարգավիճակով». Մեսսին չի ավարտի միջազգային կարիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԿԱՏԱՐ - 2022
19 Դեկտեմբերի 2022, 12:26Լեոնել Մեսսին Կատարում ընթացող Աշխարհի առաջնության ավարտից հետո խոսել է իր միջազգային կարիերայի մասին և ընդգծել, որ չի պատրաստվում ավարտել այն։
«Ես կարճ ժամանակում հաղթեցի Ամերիկայի գավաթը և աշխարհի առաջնությունը։ Ես սիրում եմ այն, ինչ անում եմ՝ լինելով ազգային հավաքականում, և ցանկանում եմ անցկացնել ևս մի քանի խաղ՝ արդեն աշխարհի չեմպիոնի կարգավիճակով»,- ասել է Մեսսին։
Արգենտինացու խոսքով՝ դա իր «մանկության երազանքն» էր՝ օգնել Արգենտինային նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որին վերջին անգամ արգենտինացիները հասել էին Մարադոնայի գլխավորությամբ՝ 1986թ.։
«Իմ բախտը բերել է, որ ամեն ինչի հասել եմ կարիերայիս ընթացքում...Եվ այս մեկը, որը պակասում էր, արդեն այստեղ է: Մենք տառապում ենք, բայց արդեն ունենք դա (աշխարհի գավաթը-խմբ․): Ես ուզում էի կարիերաս սրանով ավարտել: Այլևս ոչինչ չեմ կարող խնդրել, փառք Աստծո, նա ինձ ամեն ինչ տվեց»,- ավելացրել է նա:
🗣️ "MIRÁ LO QUE ES, ES HERMOSA. ¿SABÉS CUÁNTO LA VOY A BESAR?"
— TyC Sports (@TyCSports) December 18, 2022
✍️ Firma: EL CAPITÁN
🎙️ @gastonedul#TyCSportsMundial pic.twitter.com/n4ZvVjKGGm
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն