Կատար - 2022

«Adidas»-ը կոլապսի մեջ. Մեսսիի մարզաշապիկները վաճառվել են անհավանական քանակությամբ

Լեո Մեսսիի արգենտինական հավաքականի մարզաշապիկը սպառվել է ամբողջ աշխարհում՝ Բուենոս Այրես, Մադրիդ, Դոհա, Տոկիո... Adidas-ի խանութներում սպառվել են Արգենտինայի հավաքականի ավագի անունով և 10 համարով բոլոր մարզաշապիկները։

Սպառվել են նաև փոքրերի և կանանց համար նախատեսաված մարզաշապիկները։ Այս ամենի պատճառ է դարձել Կատարում ընթացող աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականի և Լեոնել Մեսսիի հաջող ելույթները։ Նշենք, որ Լեոնել Մեսսիի փայլուն հանդիպումների շնորհիվ Արգենտինայի հավաքականը դուրս եկավ եզրափակիչ փուլ, որտեղ դեկտեմբերի 18-ին կպայքարի Ֆրանսիայի ընտրանու հետ։ 

Արգենտինացու մարզաշապիկը մինչ աշխարհի առաջնության մեկնարկը աշխարհում ամենապահանջվածներից էր համարվում։ 

Adidas-ից հայտարարել են, որ անհնար է մեկ գիշերվա ընթացքում ավելացնել մարզաշապիկի արտադրությունը, քանի որ իրենք նախատեսել են, որ պահանջարկը մեծ կլինի։ Բայց ընկերության սպասումները գերազանցվել են մի քանի անգամ։