Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆուտբոլի աշխարհի առաջնության Ֆրանսիա-Մարոկկո կիսաեզրափակիչ հանդիպումից հետո այցելել է ազգային թիմի հանդերձարան և անձամբ շնորհավոր թիմին։
«Մենք շատ չարչարվեցինք, բայց տեսանք հիանալի թիմ: Մեծ շնորհակալություն մեր մարզչին և այս թիմին, որն իրականում մի քանի սերունդների խառնուրդ է։ Մենք հետ ենք բերում գավաթը, և ակնհայտ է, որ Դեշամը պետք է մնա: Ես հպարտանում եմ Ֆրանսիայի այս հավաքականով»,- ասել է Մակրոնը։